ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո, որտեղ հայտարարվեց սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողներին ներկայացնելով նիստում քննարկված հարցերը, ասել էր, որ փոփոխված Սահմանադրությունը նոր տեսլական է ներկայացնում Հայաստանի զարգացման համար: ԳՄ նիստից անմիջապես հետո նրան հարցրի՝ իսկ ի՞նչ տեսակետ ունի ՀՀԿ-ն:
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար մայիսին Վաշինգտոն կմեկնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ հայտնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Պուտինի խոսնակին։
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», «Ժառանգության», ՄԱԿ-ի հետ:
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոչ է արել ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը:
Ֆիննական Կոնտիոլախտի քաղաքում ընթացող բիաթլոնի աշխարհի առաջնության չորս կրակակետով 15 կմ անհատական մրցավազքում անսպասելի լավ մրցելույթ է ունեցել ռուս մարզուհի Եկատերինա Յուռլովան` արժանանալով ոսկե մեդալի:
Դու մեկն էիր մեզնից, ով ամենևին նման չէր մեզ: Դու տիրապետում էիր գեղեցիկ ապրելու արվեստի գաղտնիքներին: Քեզ ներկայացնելու քո բաժին տարածությունը կրկեսի մանեժն էր, որտեղ ապրում ու գործում էր անսահման երևակայությունդ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...